Կենգուրուն հարձակվել է երեք ավստրիալացիների վրա Քվինսլենդում

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում երեք մարդ է տուժել կենգուրուի հարձակումից։ Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը։ Համաձայն հրապարակման, կենդանին հարձակվել է տղամարդու վրա, ով ցանկացել է նրան կերակրել։ Մյուս տուժածը, որ այդ տղամարդու կինն է եղել, հանդիսանում է վայրի բնության մեջ կենգուրուների խնամատարությամբ զբաղվող մասնագետ։ Նա ցանկացել է օգնել ամուսնուն, սակայն նույնպես վնասվածքներ է ստացել ձեռքերի եւ ոտքերի շրջանում։ Կինն ունի նաեւ կողերի եւ կրծքավանդակի կոտրվածքներ։

Ամուսնու մոտ վերքերը պատռվածքային են։ Նրանց որդին, որ նույնպես նույն դեպքի տուժածներից է, փորձել է իր ծնողներին ազատել կենգուրուի ճանկերից։ Պարբերականը նշում է, որ մասնագետների համար անհասկանալի է եղել կենգուրուի վարքագիծը եւ տուժածների ստացած վերքերի լրջությունը։

Մեկնաբանություն
X