Աստղագուշակ հոկտեմբերի 16-ի համար

Խոյ․ Լավ օր է ամուսնության կամ հարաբերությունների վերականգնման, հին վեճերը հարելու համար։ Չի կարելի այսօր կոնֆլիկտներ ունենալ, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր հոգեհարազատ են ձեզ։ Փորձեք խորամանկությունների չդիմել, եթե չեք ցանկանում տհաճ իրավիճակներում հայտնվել։ Եղեք զգույշ կտրող ծակող գործիքների հետ։ Օրը հարմար է շփման համար։

Ցուլ․ Այսօր աստղերը հուշում են, որ կարող եք միայն թեթեւ սնունդ ընդունել։ Օրգանիզմը ծանրաբեռնել խորհուրդ չի տրվում։ Հնարավոր է ունենաք տրամադրության անկումներ։ Չեն բացառվում նաեւ, որ իրենց զգացնել կտան խրոնիկ հիվանդությունները։ Եթե մեքենա եք վարում, ապա այսօր ուշադիր եղեք հատկապես։ Մեծ է թեթեւ վթարների մետ ընկնելու հավանականությունը։

Երկվորյակ․ Բարեհաջող օր է սպասվում ձեզ այսօր։ Կարող եք դիմել ազդեցիկ մտերիմների աջակցությանը։ Ընդ որում, խնդրանքը կարող է վերաբերել ոչ միայն ձեզ անձամբ, այլ նաեւ ձեր շրջապատի վստահելի մարդկանց։ Չի կարելի այսօր օգտագործել ալկոհոլ։ Փորձեք քիչ խոսել։ Օրվա էներգետիկ ազդակը բավական թույլ է։

Խեցգետին․ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը այսօր հակացուցված է ձեզ։ Չի կարելի ստել՝ թե աշխատավայրում եւ թե տանը։ Փոքր խնդիրների վրա ուշադրություն մի դարձրեք։ Փորձեք ներել եւ մի հուսահատվեք, ոչ էլ ավելորդ գոռոզամտություն ցուցաբերեք։ Նոր գործեր սկսելու դեպքում ստուգեք բոլոր ֆինանսական ռիսկերը։ Այսօր օգտակար են ազդում օրգանիզմի վրա մերսումները։

Առյուծ․ Պահպանեցեք բարեկրթության կանոնները եւ եղեք ուշադիր ու շրջահայաց խոսելիս։ Այսօր էներգետիկ դաշտը անկայուն է, եւ լուրջ սխալներ գործելու հավանականությունը՝ մեծ։ Ձեր թերությունները եւ սխալները կարող են ընդհանուր բացասական տրամադրվածության առիթ դառնալ եւ հետեւանքներ ունենալ մոտ ապագայում։ Երեկոյան փորձեք մեկուսի մտորել եւ ելքեր գտնել բարդ իրավիճակներից։

Կույս․ Այսօր քնկոտություն կունենաք եւ կլինեք չափազանց ալարկոտ եւ ծույլ։ Հնարավոր է այսօր ակտիվանան հին հակառակորդները։ Աստղերը հուշում են, որ օգտակար են այսօրվա համար դիետաները եւ օրգանիզմի մաքրիչ պրոցեդուրաները։ Հնարավոր է իմանաք հետաքրքիր նորություններ հարազատների հետ կապված։ Հնարավորության դեպքում հետ վերադարձրեք պարտքերը։

Կշեռք․ Օրը հատկապես հարմար է հոգեւոր-փիլիսոփայական պրակտիկայի համար։ Բնազդները այսօր կլինեն ակտիվ, զգացական դաշտը եւս։ Խորհուրդ է տրվում կրել վառ գույնի հագուստներ։ Կարող եք այցելել թատրոն, համերգ կամ մշակութային այլ միջոցառման։ Օրվա ֆինանսական պատկերը հուսալի է, սակայն դա չի նշանակում, որ կարող եք ավելորդ շռայլություններ ձեզ թույլ տալ։

Կարիճ․ Կլինեք եռանդուն եւ ավյունով լի։ Օրվա գործերը կհասցնեք ժամանակից ավելի շուտ։ Մեջքի մերսումը կարող է դրական ազդեցություն ունենալ կորցրած ուժերի վերականգնման համար։ Լսեք ներքին ձայնին բոլոր կարեւոր որոշումներում։ Հարկ է, որ այսօր քիչ խոսեք եւ քիչ լսեք շրջապատի մարդկանց խոսակցությունները։ Ավելորդ պարտականություններ մի ստանձնեք, քան կարող եք կատարել։

Աղեղնավոր․ Առողջական վիճակը բավական լավ է եւ կայուն։ Զգուշացեք վնասվածքներ ստանալուց։ Հնարավոր է հոգնեք մտավոր աշխատանքից, սակայն ամեն դեպքում պարտականությունները կկատարեք ժամանակին։ Օրվա ընթացքում ուշադիր եղեք ու մի շփվեք գրիպոզ վիճակում գտնվող մարդկանց հետ։

Այծեղջյուր․ Օրը բավականին բարդ է, լարված եւ նեգատիվ ֆոնի մեջ։ Հնարավոր են դեպրեսիաներ, ծանոթություն տհաճ մարդկանց հետ, փոքր բախումներ։ Փորձեք շատ բան սրտին մոտ չընդունել, այլապես վատ ազդեցություն կունենա ձեր առողջության վրա։ Ցանկալի է, որ նույնիսկ փոքր գործերում լինեք պարտաճանաչ եւ կենտրոնացած աշխատեք։

Ջրհոս․ Այսօր հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ։ Կարելի է նաեւ այցելել սրճարան կամ ռեստորան ընկերների հետ։ Ուրախ ժամանցը կցրի մտայլ տրամադրությունը եւ կնպաստի կազդուրմանը, որի կարիքը ունեք։ Չմոռանաք, որ նույնիսկ խիստ ցանկության դեպքում ալկոհոլի չարաշահումը կարող է բերել առողջական վիճակի վատացման։

Ձկներ․ Բոլոր բացասական իրավիճակներում փորձեք դրսեւորել համբերատարություն եւ դասեր քաղեք։ Կատարեք անհրաժեշտ հետեւություններ։ Այսօր եղեք հատկապես կոկիկ եւ ուշադիր ֆինանսական գործարքներ կնքելիս։ Կարեւոր է նաեւ սննդին ուշադրություն դարձնելը։ Կա սննդային թունավորում ստանալու վտանգ։

Մեկնաբանություն
X