Արթուր Վանեցյանը վաղը Սյունիքի բնակիչներին կներկայացնի իրենց նոր մարզպետին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարության որոշման նախագծով, Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ։

Վաղը՝ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը Սյունիքի բնակիչներին կներկայացնի իրենց նոր մարզպետին։

Նշենք, որ նրանք ուղղաթիռով վաղը կմեկնեն Կապան՝ կառավարության արտահերթ նիստից անմիջապես հետո։

Մեկնաբանություն
X