Իրավունք

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակել է ակումբներից մեկում

Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Այս մասին տեղեկացրին ոստիկանությունից։

Ոստիկանության փոխանցմամբ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության։ Բանդուրյանը ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։

Նշենք, որ Արա Բանդուրյանի անունը կապվում է մի շարք միջադեպերի հետ, նա քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի եղբայրն է։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X