Հայաստանում անարխիա է տիրում․ Washington Times

Հայաստանը գտնվում է անարխիայի վիճակում, ինչը սովորաբար ընկալվում է որպես անօրինության եւ պետական իշխանության բացակայության միջավայր։ Հայաստանի ինստիտուցիոնալ ապաինտեգրացիայի հետեւանքները ծանր են նստում Եվրոպայի եւ Կովկասի համար։ Հանդիսանալով «նարնջագույն հեղափոխության» վկան Ուկրաինայում, ինչպես նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու վերընթացին ու վայրէջքին, որը տեղի ունեցավ ավելի քան տասը տարի առաջ, հիմա զգաստացնող են այն իրադարձությունները, որոնք կատարվում են Հայաստանում։

Հայաստանի գործող ղեկավար Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության 2018 թվականի մայիսի 8-ին, շնորհիվ այն բանի, որ կարողացավ կենտրոնացնել իր 250 հազար կողմնակիցներին Երեւանի կենտրոնական հրապարակում եւ սպառնաց համազգային գործադուլով, ի նշան բողոքի, եթե պառլամենտը իրեն չընտրի վարչապետ, սկսեց լիկվիդացնել Հայաստանի պետական մարմինները, այն դեպքում, երբ Հայաստանի պառլամենտի 105 տեղերից նրա ղեկավարած ուժը ուներ ընդամենը 9 տեղ։ Այսկերպ է ամերիկյան WT պարբերականը, որը համարվում է ամերիկյան միջավայրում ամենապահպանողական պարբերականներից մեկը, ներկայացնում Հայաստանի՝ վերջին ամիսների ներքաղաքական զարգացումները։

Հրապարակման հեղինակ, Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան Ադամ Էրելին գրում է, որ իր վարչապետության հարյուրօրյակին նվիրված հանրահավաքի ընթացքում, Հանրապետության հրապարակում հավաքված իր կողմնակիցներին դիմելով Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում այլեւս չկա պառլամենտական մեծամասնություն եւ վերջնական իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն իրականացնելու է ուղիղ կառավարում, ինչը ներկայացնում է, որ կառավարությունը հաշվետու է հենց այդ հրապարակին եւ բոլոր կարեւոր հարցերը պետք է լուծվեն հենց հրապարակի կողմից։

«Հայկական փողոցը փաստորեն դարձավ նախընտրելի գործիք Փաշինյանի համար, որպեսզի ապահովի օրենքի գերակայությունն ու հաշվետվողականությունը։ Նրա համար պետական կառավարման մարմինները, դատական եւ օրենսդիր իշխանությունը դարձան թիրախներ։ Ներկայացնելով հիմնական զարգացումները՝ կապված երկրորդ նախագահի, Միքայել Հարությունյանի, գաղտնալսման եւ մյուս դրվագների հետ, պարբերականը ամփոփում է, որ Եվրոպայում եւ Կովկասում հարկ է, որ որոշակի զգաստություն պահպանեն, քանի որ Փաշինյանի կառուցած «պոտյոմկինյան գյուղը» կարող է շուտով փուլ գալ իր եւ իր կողմնակիցների գլխին։

Ադամ Էրելի Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան

Մեկնաբանություն
X