Կոլեկտիվիդ հետ նստած հաց ես ուտում ու... մեկ էլ մի աշխուժություն, ոգևորվածություն, աղմուկ

>

Գործարար Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու կից մակագրել․

«Կատակ բան չի Ֆրանկոֆոնիայի գլխավոր բանկետը կազմակերպել այնպես, որ վարչապետներ ու նախագահներ պարեն։ Դե քանի որ գլուխ գովալ չեմ սիրում, դրա համար էլ չեմ ասում, թե էդ սնունդը ով էր կազմակերպել։Հիմա հետաքրքիրը. էն որ հոգնած, գիշերվա ժամը 12-ին, հյուրերին ճանապարհելուց հետո կոլեկտիվիդ հետ նստած հաց ես ուտում ու... մեկ էլ մի աշխուժություն, ոգևորվածություն, աղմուկ։

Երևանի քաղաքապետը անձամբ եկավ շնորհակալություն հայտնելու մեր աշխատակիցներին, նկարվեց բոլորի հետ, լիքը ուժ ու եռանդ տվեց! ԿԱՐԳԻՆ ու գովելի քայլ»։

Մեկնաբանություն
X