Վերջերս ինձ հաճախ են հարցնում․․․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջերս ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ես երբեմն դառնում անհիմն մեղադրանքների, և ոչ թե առողջ քննադատության թիրախ:

Ուղիղ հարցն ուղիղ էլ պատասխան ունի. պետք է ուղղակի պարզել` ով և ինչ մեդիառեսուրսի, ֆեյքերի ինչ բանակի է տիրապետում և մեր որ քայլից է «վրդովված»: Ու՞մ էր տարիներ շարունակ պետականը սեփական թվում, իսկ համակարգի բարելավմանն ուղղված մեր քայլերը՝ այդ «սեփական» շահերին դեմ:

Ի վերջո, դա լրատվություն չէ, այլ անձնական վրեժխնդրության փորձ՝ անպատժելիության դեմ մեր պայքարի համար։

Տարրական մի բան է պետք գիտակցել` առողջապահությունը ինտրիգներ և սուտ չի սիրում: Առավել ևս, որ դրանք սպառնում են համակարգի հանդեպ ամեն քաղաքացու հավատի խաթարմանն ու մեր բժիշկների հեղինակությանը… որքան էլ վերջին ասվածը փորձեն նորից մեր դեմ ուղղել»:

Մեկնաբանություն
X