Համագյուղացիները վերջին հրաժեշտն են տալիս Արայիկ Խանդոյանին

>

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի մարմինը տեղափոխել են հայրենի Ծաղկահովիտ գյուղ։

Ծաղկահովիտցիները գյուղի մշակույթի տանը վերջին հրաժեշտն են տալիս Խանդոյանին։ Վաղը նրա աճյունը գյուղից կտեղափոխվի Երևան, որտեղ նույն օրը, ժամը 17:30-22:30 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը:

Հոկտեմբերի 14-ին ժամը 13:00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը։ Նա վերջերս էր դուրս եկել կալանավայրից։ Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին՝ ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, դատարանը խափանման միջոց կալանավորումը փոխել էր պատգամավորների երաշխավորությամբ։ Նրա պաշտպանը պահանջում է, որպեսզի Խանդոյանը հետմահու արդարացվի։

Մեկնաբանություն
X