ՀՅԴ-ում որոշում կա ընտրություններին մասնակցել, թե՝ ոչ

Հոկտեմբերի 11-ին կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը: ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հանդիպման մասին միայն հայտնեցին, որ քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։

Hraparak.am-ը պատգամավոր Սպարտակ Սեյրանյանից հետաքրքրվեց հանդիպման մանրամասների մասին, սակայն Սեյրանյանը փոխանցեց, թե որեւէ ավելին այս պահին չի կարող ասել, մասնավորապես, հետաքրքրվում էին՝ նախատեսվում է հուշագիր ստորագրել, թե ոչ։ Սեյրանյանը միայն պատասխանեց մեր այն հարցին՝ «եթե անկախ ամեն ինչից ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է»․«Երբ էլ տեղի ունենան ընտրությունները, մենք մասնակցելու ենք»։

Մեկնաբանություն
X