Ինձ միշտ օգնել է Գագիկ Ծառուկյանը․ Ռուբեն Հախվերդյան

Մեզ տեղեկություններ են հասել, որ երաժիշտ, հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանին ֆինանսական օգնություն է տրամադրել օրերս կալանավորված խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը։ Հախվերդյանից նախ հետաքրքրվեցինք՝ Մայրապետյանն իր մտերի՞մն է։

«Սամվել Մայրապետյանը, բոլորն էլ մտերիմ մարդիկ են ինձ։ Կինոմոսկվայում աշխատող գործածարներն էլ վաղուցվանից ինձ ծանոթ մարդիկ են»,-նշեց Հախվերդյանը։

Անդրադառնալով Մայրապետյանից կողմից ֆինանսավորվելուն՝ երաժիշտը նշեց․ «Ինձ միշտ օգնել է Ծառուկյան Գագիկը։ Իմ հովանավորների անունները ես առհասարակ գրում եմ, Կաթողիկոսը եւ էլի մարդիկ կան, որոնք ինձ ֆինանսավորել են։ Ուրեմն ես բոլորի հետ մտերիմ եմ եղե՞լ»։

Մեկնաբանություն
X