Երեկ հնչեց Ջիվանի դուդուկը․ պաշտոնյաներից մեկը հիշե՞ց, որ այսօր նա 90 տարեկան է

Երեկ Ջիվան Գասպարյան Ֆրանկոֆոնիայի գալա համերգին հնչեցրեց հայկական դուդուկը։ Աստվածային հնչյունները լսում ու մտածում էի՝ տեսնես մեր պաշտոնյաներից մեկը հիշե՞ց, որ վաղը անզուգական վարպետը կդառնա 90 տարեկան։ Բազում կենացների կողքին մեկը հիշե՞ց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում մի երկու բարի խոսք ասի նրան։ Եթե այո, ուրեմն ամեն ինչ իր տեղում է և վախ չպիտի ունենանք, որ մեր Մեծերը կարժևորվեն․․․

Շատ առիթներով է վարպետն ասել․

«Եթե մի բան քո գլուխը չի մտնում, ի՞նչ գործ ունես; Մասնագիտությունն ինչի՞ համար են սովորում, մարդիկ ավարտում են, բժիշկ, ինժեներ, երաժիշտ են դառնում: Թող ամեն մարդ իր գործով զբաղվի, երկիրը կարգի գա, ծաղկի… Հիմա ինձ տանեն մինիստր, կլինի՞, ինձ պետք չի, ախր դրանից չեմ հասկանում»։

Ջիվան Գասպարյանին ներկայացնելու հարկ չկա։ Միայն հիշեցնեմ, որ նա մեծացել է որբանոցում։

Շնորհավոր 90-ամյակդ, վարպետ։

Մեկնաբանություն
X