Թբիլիսիում հնարավոր է անցկացվի մարիխուանայի փառատոն

Վրաստանի «Նոր քաղաքական կենտրոն» կուսակցությունը պատրաստվում է անցկացնել մարիխուանայի օրինականացման փառատոն։ Այն տեղի կունենա Թբիլիսիի կենտրոնում՝ «Դեդաենա» պուրակում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» լրատվական գործակալության վրացական ծառայությունը։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 30-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը ապաքրեականացրել է մարիխուանայի օգտագործումը։

Նշենք, որ ի պատասխան դրա, Վրաստանի ՆԳ նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով մարիխուանայի ազատ օգտագործումը թույլատրելի է միայն տանը, փակ տարածքում, որտեղ չեն լինի անչափահասներ։ Օրինագիծն արժանացել է իրավապաշտպանների սուր քննադատությանը։ Միաժամանակ նաեւ մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են Վրաստանի Սահամանդրությունում փոփոխությունների նախագիծ, որը սահմանափակումներ է սահմանում ինքնարտահայտման համար, հանգամանք, որով հիմնավորել է ՍԴ-ն իր որոշումը։ «Նոր քաղաքական կենտրոն» կուսակցության ղեկավար, Վրաստանի նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն հայտարարել է, որ այդ փառատոնը կազմակերպվում է ի նշան բողոքի՝ երկրում ստեղծված կացության։

Մեկնաբանություն
X