Թե ինչպես Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց 23 դեսպանների հավատարմագրերը․ մաս 2-րդ

«Ռուսաստանում Պալաուի դեսպան Ֆրենսիս Մարիուր Մացուտարոն հինգ տարի եղել է Կորալյան խութերի ուսումնասիրության միջազգային կենտրոնի ղեկավարը՝ 1999-2004 թթ։ Առհասարակ, դեսպանները, լինեն դրանք նոր, թե կրկին պաշտոնավարող, կարող են փայլել իրենց կենսագրության տարբեր մանրամասներով։ Այսպես, Լեսոտոյի Թագավորության դեսպան Կելվին Մասենյետսեն, ում նստավայրը Բեռլինում է, վերջերս է ամուսնալուծվել։ Իհարկե ամուսնալուծված լինելը դեսպանի համար լավ չէ, բայց եւ, երեւի, նա այնքան մեծ դիվանագետ է, որ դա նրան ներվում է։

Գայանայի Կոոպերատիվ Հանրապետության դեսպան Ֆրեդերին Հեմլի Քեյսը հայտնի է նրանով, որ 1979-1994 թվականներին ղեկավարել է Կոտ Դիվուարում «Քրայսլերի» դիլերական ցանցը, իսկ ավելի ուշ իրեն որպես անփոխարինելի հովանավոր է դրսեւորել Քենթի կոմսությունում գտնվող ծերերի տուն ինտերնատում։ Ամենայն հավանականությամբ Ռուսաստանում դեսպանի կարգավիճակը նրա համար համահունչ էր նրանց հետ, որոնց հանդեպ խնամք էր տանում Քենթի կոմսությունում։ Տոգոլեզյան Հանրապետության դեսպան Կոմի Բայեդզե Դագոն 2009-14 թթ աշխատել էր որպես խորհրդատու «Աշխարհակերտում» ոչ-կառավարական կազմակերպությունում։ Մալթայի դեսպան Պյեր Կլայվ Աջուսը ազատորեն տիրապետում էր անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն լեզուներին եւ դա հասկանալի է․ էլ որտեղ, եթե ոչ Մալթայում կարելի է նման լեզվագիտական կուրսեր անցնել։ Արարողությունը հաշվարկված է մինչեւ ամենափոքր մանրուքները՝ ոնց կանգնել, որտեղ կանգնել, ոնց մոտենալ, ոնց հետ դառնալ եւ այլն։ Նախագահ Պուտինի խոսքը շատ սիմվոլիկ էր։ Թեեւ Սիրիայի դեսպանն այնտեղ չէր, սակայն Պուտինը հիշեց, որ ռուսական վճռական միջամտության Սիրիայում ահաբեկչությանը կործանիչ հարված է հասցվել, որի շնորհիվ պահպանվել է Սիրիայի պետականությունը։

Իսկ ահա Աստանայի երկխոսության հարթակում էլ գործընկերների հետ միասին եռանդուն աշխատանք է տարվում միջսիրիական սահմանադրական կոմիտեի ձեւավորման համար։ Ապա արդեն Պուտինը գնահատակններ հնչեցրեց դեսպաններից յուրաքանչյուրի երկրի հետ հարաբերությունների մասով։ Վենեսուելայի հետ հարաբերությունները բարիդրացիական են։ Փոխշահավետ կապերի խորացման համար Ռուսաստանը բաց է Տանզանիայի համար։ Թաիլանդի հետ հարաբերություններն էլ շեշտակի զարգանում են։ Գվատեմալայի դեպքում ավելի զգուշավոր էր՝ Մոսկվան հետաքրքրված է, որպեսզի ակտիվ կերպով հարաբերություններ զարգացնի այդ երկրի հետ։ Սակայն սրա փոխարեն Չեխիայի դեպքում կա հետաքրքրություն գործնական հողի վրա պրագմատիկորեն զարգացնելու առկա երկխոսությունը։ Մեկմեկու շահերի հաշվառման ու հարգման պայմաններում Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Էստոնիայի հետ։

Բուլղարիայի պարագայում հարաբերությունները հիմնվում են բարեկամության եւ երկու ժողովուրդների հոգեւոր հարազատության վրա ու թեեւ ժամանակին հնարավոր չեղավ «Հարավային հոսք» նախագիծն իրականացնել /ու թե ինչու Պուտինը որոշեց նման անկեղծությամբ ասել այն, ինչ կա/ սակայն հիմա նոր հնարավորություններ են ստեղծվում ռուսական գազի՝ դեպի Եվրոպա տարանցման համար։ Մալթայի դեպքում էլ հարաբերությունները կրում են կառուցողական փոխշահավետ բնույթ։ Պարզվում է, որ Ռուսաստանն ու Հունգարիան փոխգործակցության լուրջ պոտենցիալ են կուտակել, իսկ Սլովենիայի հետ Ռուսաստանն ունի բազմապլան գործակցություն։ Հնդկաստանի դեպքում հարաբերությունները արտոնյալ են ռազմավարական գործընկերության մակարդակի եվ այսպես շարունակ»։

Մեկնաբանություն
X