Մելանյա Թրամփը խոստովանել է, թե ում չի վստահում Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփի տիկինը՝ Մելանյա Թրամփը խոստովանել է, որ իր ամուսնու աշխատակազմում կան պաշտոնյաներ, որոնց նա այնքան էլ չի վստահում։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։ Հարցին, թե կան արդյոք պաշտոնյաներ Սպիտակ տանը, որոնք չի վստահում նաեւ նախագահ Թրամփը՝ ԱՄՆ Առաջին լեդին պատասխանել է՝ «Այո»։

Նշենք, որ ավելի վաղ Մելանյա Թրամփը հայտարարել էր, որ նա միակ մարդն է աշխարհում, ում կյանքը փորձում են այդքան թունավորել։ Նա նաեւ խնդրել էր, որպեսզի մարդիկ ուշադրություն դարձնեն այն ամենին, ինչ ինքն անում է եւ ոչ թե այն ամենին, ինչ ինքը կրում է որպես հագուստ կամ դրա մաս։

Մեկնաբանություն
X