G20-ի գագաթնաժողովին հնարավոր է հանդիպեն ԱՄՆ եւ Չինաստանի նախագահները

ԱՄՆ եւ Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հնարավոր է հանդիպեն Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը, սեփական աղբյուրներին հղում տալով։ Համաձայն հրապարակման, Պեկինում հույս ունեն որ Թրամփ-Ծինփին հանդիպումը դրականորեն կազդի երկու երկրների առեւտրային հարաբերությունների վրա։ Հիշեցնենք, որ «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին։ Նշենք, որ շատ վերլուծաբաններ նշում են, որ չին-ամերիկյան հարաբերություններում սկսվում է «սառը պատերազմ»։

Մեկնաբանություն
X