Ջուլիան Ասանժի պաշտպանները դատի կտան Էկվադոր պետության ԱԳՆ-ին

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերի պաշտպան փաստաբան Կարլոս Պովեդան հայտարարել է, որ Ասանժի պաշտպանական կողմը դատի է տալու Էկվադորի ԱԳ նախարար Խոսե Վալենսիային։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ըստ փաստաբանի ԱԳ նախարար Վալենսիան խախտել է գաղտնիք եւ կոնֆիդենցիալ տեղեկատվություն է հանրայնացրել։ Պովեդան նաեւ հավելել է, որ այդ քայլը կարելի է գնահատել որպես նախազգուշական միջոցառում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էկվադորը ցանկանում է Ասանժին տալ դիվանագետի կոչում եւ ուղարկել Մոսկվա։

Մեկնաբանություն
X