Աննախադեպ հրավառություն է լինելու Հանրապետության հրապարակում

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, այսօր երեկոյան՝ 19։00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա-համերգ, որտեղ մուտքն ազատ է լինելու։ Համերգը բաղկացած կլինի 3 մասից․ 1-ին մասն իրենից ներկայացնում է շոու ծրագիր, որտեղ բեմականացված ձեւով ներկայացվելու են Հայաստանի մշակույթը եւ պատմությունը, 2-րդ մասում երգելու են հրավիրյալ երգիչ-երգչուհիները, որոնց մեջ՝ Զազը, Մելոդի Գարդոն, Անժելիկ Կիրոն, ում անվանում են Աֆրիկայի Սելին Դիոնը։ Ինչ վերաբերում է 3-րդ մասին, ապա այն իսկզբանե ամբողջությամբ նվիրված էր Ազնավուրին եւ պետք է լիներ նրա մասնակցությամբ։

Մեծն շանսոնյեի մահից հետո համերգի 3-րդ մասը կպահպանվի, միայն թե առանց Ազնավուրի եւ նրա երգերի։ Համերգի վերջին հատվածը կնվիրվի Ազնավուրի հիշատակին։ Ինչպես տեղեկացանք, համերգի ավարտից հետո՝ 22․30-23․00-ին աննախադեպ հրավառություն է սպասվում Հանրապետության հրապարակում։ Համապատասխան սարքավորումներն արդեն տեղակայվել են Հանրապետության հրապարակի բոլոր շենքերի տանիքներին, այնպես որ երեկոն լինելու է դիտարժան։

Մեկնաբանություն
X