«Եդինայա Ռոսսիա»-ն Հայաստանում է և հանդիպել է ԲՀԿ-ի հետ (տեսանյութ)

«Ծառուկյան դաշինք» խմբակցության հրավերով Հայաստանում են գտնվում ՌԴ Պետդումայում «Единая Россия» կուսակցության ներկայացուցիչները՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի գլխավորությամբ։ Վերջիններս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպեցին ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ։

Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց՝ տասը տարի առաջ ԲՀԿ-ն և «Եդինայա Ռոսսիա»-ն պայմանագիր ստորագրեցին, որի շնորհիվ այս քաղաքական ուժերի միջխորհրդարանական, միջկուսակցական հարաբերությունները զարգացման նոր հունի մեջ մտան։ «Մենք տասը տարի առաջ պայմանագիր ստորագիրեցինք՝ ռազմական, տնտեսական, երիտասարդների կյանքի բարելավման հետ կապված, և ես շատ ուրախ եմ, որ մեր համագործակցությունն, իսկապես արդյունավետ ստացվեց»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X