Որքան նյութական վնաս է հասցրել «Մայքլ» փոթորիկը

AccuWeather ընկերության մասնագետները հաշվել են, թե մոտավորապես որքան նյութական վնաս է հասցրել «Մայքլ» արեւադարձային փոթորիկը։ Այս մասին հայտնում է Fox Business-ը։

Ըստ այդմ, փոթորկի հասցրած վնասը կազմում է 30 միլիարդ դոլար։ Միաժամանակ նաեւ վերլուծաբանները կանխատեսում են, որ փոթորկից տուժած շրջաններում էականորեն կնվազի տնտեսական արտադրողականությունը։ Հատկապես տուժել են մերձափնյա հատվածը եւ ափամերձ հատվածից արեւելք ընկած շրջանը։

Նշենք, որ քամին կարող է հասնել մինչեւ ժամում 209 կմ արագության եւ լիովին ավերել տներն ու ժամանակավոր կառույցները։ Հիշեցնենք, որ Ֆլորիդա նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն կապված «Մայքլ» փոթորկի հետ, որը ներկայումս գտնվում է այդտեղ։

Մեկնաբանություն
X