Իսկ ո՞ւր են թիկնապահներն ու ուղեկցող մեքենաները

Այսօր պարզ դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ։ Նկատենք, որ Ավետիսյանը Հայաստանի ամենահարուստ պաշտոնայներից էր, ով իր պաշտոնավարման տարիներին կարողացել է մեծ ուենցվածքի և բզինեսների տեր դառնալ։ Նրա պաշտոնավարման ընթացքում նրա դեմ նաև մահափորձ են կատարել, որի վերաբերյալ գործը ևս նոր երանգներ է ստանում այսօր։

Ավետիսյանն այս տարիներին իր կյանքն ու առողջությունը ապահովագրել էր պետության կողմից տրամադրված թիկնապահներով և հատուկ ուղեկցող մեքենայով։ Պաշտոնը թողնելուց եհտո անգամ՝ Ավետիսյանը շրջում էր թիկնապահներով։ Նրա **BMW 750 Li **շքեղ ներկայացուցչական ավտոմեքենայի վրա մինչև վերջերս փակցված էին Պետական պահպանության ծառայության տրամադրած 065 UU 01 պետհամարանիշները։ Նրան ուղեկցում էր դարձյալ Պետական պահպանության ծառայության պետհամարանիշներով մեկ այլ ավտոմեքենա՝ Toyota 4 Runner ամենագնացը, որը սարքավորված էր առկայծող փարոսիկներով։ Այս մեքենայում նրա թիկնապահներն էին նստում։ ՀՀ նախկին իշխանությունները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, Ավետիսյանին շարունակել են թույլ տալ անգամ պաշտոնը թողնելուց հետո անարգել օգտվել պետական ռեսուրսներից՝ ՊՊԾ-ի տրամադրած պետհամարանիշներ, ուղեկցող մեքենա և անվտանգության ծառայություն։

Վերջին շրջանում, սակայն, մենք Ավետիսյանին նկատում ենք արդեն առանց այս ավելորդ «ատրիբուտների»։ Նրա ավտոմեքենան այլևս չի կրում նախկին «անձեռնմխելի» պետահամարանիշները, հիմա նրա BMW-ի վրա փակցված է անձնական 77 LL 007 համարանիշ, չկա նաև ուղկեցող ամենագնացը՝ առկայծող փարոսիկներով, չկան նաև թիկնապահները։ Ըստ երևույթին՝ ՊՊԾ-ն Ավետիսյանից հետ է վերցրել այն, ինչ այսքան տարի նրան «որպես բարի կամքի դրսևորում» տրամադրել էին Ռոբերտ Քոչարյանն ուՍերժ Սարգսյանը։

Ի դեպ, թիկնապահներից և ուղեկցող մեքենայից հրաժարվել է նաև Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը։ Նա **70 NN 007 **պետհամարանիշով Mercedes GL 550 ամենագնացին էլ մինչև վերջերս ուղեկցում էր նույնատիպ համարանիշով Toyota Prado ամենագնացը, որը սպասարկում էր Սարգսյանի թիկնապահներին։ Օրերս նկատեցինք Սաշիկ Սարգսյանին առանց թիկնազորի և առանց ուղկեցող մեքենայի՝ միայն վերոնշյալ Mercedes-ով, որը վարում էր վարորդը, ինքն էլ կողքն էր նստած։ Գաղտնիք չէ, որ Երևանում Սաշիկ Սարգսյանի հաճախ է լինում Աբովյան փողոցում գտնվող «Մարկո Պոլո» սրճարանում և Սայաթ Նովա փողոցում գտնվող «Սնեժինկա» սրճարանում։

Այս տարիներին նրա և նրա թիկնապահների մեքենաների համար այս սրճարանների դիմաց մշտապես ազատ տեղ էր լինում կամ, եթե չէր լինում, Սերժ Սարգսյանի եղբոր մեքնաները անարգել կայանում էին երկրորդ շարքում՝ հաճախ խոչընդոտեով երթևեկությանը, և ճանապարհային ոստիկանները որևէ կերպ չէին կարողանում կամ չէին համարձակվում այս մեքենաների հետ կապված որևէ գործողություն իրականացնել։ Անգամ գոնե բանավոր չէին զգուշացում, որ արգելված տեղում չկայանեն։ Այսօր իրավիճակ է փոխվել։ Սաշիկ Սարգսյանն իր սրճարանների դիմաց կայանելու համար արդեն օրինական կայանատեղ է փնտրում և չի փորձում երկրորդ շարք կանգնեցնել։ Ինքներս մի անգամ ականատես եղանք, երբ Սաշիկ Սարգսյանի հետ նույն սրճարանում էինք գտնվում, թե ինչպես նրա օգնական-վարորդ-թիկնապահները հարմար մի վայրում սպասեցին այնքան, մինչև տեղ ազատվի՝ գան իրենց մեքենան կանգնեցնեն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X