«Գազպրոմ-Մեդիայում» կրկին անհանգիստ է

«Գազպրոմ-Մեդիայում» կրկին անհանգիստ է։ Այս անգամ թիրախում է հայտնվել Արթուր Ջանիբեկյանը։ Իսկ խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ Ջանիբեկյանը թունդ վիճաբանություն է ունեցել ռուսական հեռուստատեսության «մոխրագույն կարդինալ» Վլադիմիր Չոպովի հետ։ Այդ վիճաբանությունից հետո սկսվել են ֆինանսական ստուգումներ «Քոմեդի քլաբ պորդաքշըն» ընկերությունում եւ հայտնաբերվել են բավական մեծամասշտաբ ֆինանսական չարաշահումներ։ Իր հերթին, ըստ շրջանառվող լուրերի, Ջանիբեկյանի դրդմամբ է սոլսբերյան դեպքերի մասին կատակային տեսահոլովակը հրապարակվել համացանում։ Այդ քայլով Ջանիբեկյանը փորձել է հասկացնել, որ երգիծաբանները առանց իրեն կարող են լինել անկառավարելի, ինչպես նաեւ հասարակությանն իր հալածանքները քաղաքական ենթատեքստով է փորձել մատուցել։

Մեկնաբանություն
X