Եվրոպային առաջարկում են անձնագրերի վաճառքով չզբաղվել

Transparency International կազմակերպությունը ներկայացրել է ԵՄ-ում ներդրումներ քաղաքացիության դիմաց զեկույցը։ Ինչպես գրում է «Կոմերսանտ» պարբերականը, զեկույցում մասնավորապես ասված է, որ ԵՄ մի շարք երկրներում քաղաքացիություն կամ կեցության իրավունք ներդրումների դիմաց ծրագիրը կարող է դուռ բացել տարբեր հանցագործների եւ կոռուպցիոներների համար։

Ուստիեւ կազմակերպությունը կոչ է անում նմանատիպ ծրագրերը դարձնել ավելի թափանցիկ՝ ռիսկերը նվազեցնելու համար։ Այսպես՝ ԵՄ անդամ չորս պետություն այսպես ասած վաճառում է իր քաղաքացիությունը, իսկ տասներկու անդամ պետություն՝ կեցության իրավունքը եւ այդ ճանապարհով, վերջին տասը տարվա ընթացքում վեց հազար անձ է ստացել քաղաքացիություն իսկ հարյուր հազար անձ՝ կեցության իրավունք։

Այս ծրագրի միջոցով ներգրավված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 25 միլիարդ եվրո։ Հատկապես խոշոր գումարներ են աշխատում այդ ճանապարհով Պորտուգալիան, Իսպանիան, Կիպրոսը եւ Մեծ Բրիտանիան՝ համապատասխանաբար 976, 914, 670 եւ 498 միլիոն եվրո։ Ու թեեւ երկրները, որոնք այս ծրագրերով նոր քաղաքացիներ կամ կեցության իրավունքով անձինք են ունենում ստուգում են անշուշտ նաեւ նրանց ունեցած կապիտալի ծագումը, կամ թե որքանով են նրանք բարեհույս, սակայն ամեն դեպքում TI-ն հայտարարում է, որ առաջանում են որոշակի խնդիրներ այս ամենի հետ կապված։

Մեկնաբանություն
X