Ռամզան Քադրիովին զայրացրել են

Ինչպես հայտնի է, օրեր առաջ համացանցում հրապարակվեց տեսանյութ, որտեղ չեչեն երիտասարդը անծանոթ մարդու վրա խմիչքի շիշ էր նետել, վիրավորել նրան ու այդ ամենը արել էր հանդես գալով չեչենական երիտասարդական «Ահմաթ» կազմակերպության անունից։

Տեսանյութը դիտել էր նաեւ Չեչնիայի առաջնորդը։ Ռամզան Քադիրովին զայրացրել էր չեչեն երիտասարդի պահվածքը։ Նա իր սոցկայքային էջում անձամբ ներողություն էր խնդրել նրանցից, ում երիտասարդները վիրավորել էին, ապա հայտարարել, դիմելով արդեն իրեն անվայել պահած երիտասարդին՝ հնարավորինս արագ հարազատների հետ ներկայանալ իրեն՝ Գրոզնիում։ Քադիրովը նաեւ խնդրել էր իր ընկերներին ուղարկել իրեն անվայելուչ պահած երիտասարդի տվյալներն իրեն։ Անթաքույց սպառնալիքով Քադիրովը գրել էր իր սոցկայքային էջում, որ անիմաստ է թաքնվելը, քանի որ նրան կհայտնաբերեն հաշված ժամերի ընթացքում։

Մեկնաբանություն
X