Ֆրանսիայի նախագահը Երեւանում է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ ժամանել է Երեւան։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Մակրոնը Հայաստան է եկել աշխատանքային այցով՝ հոկտեմբերի 11-12-ը մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին։

Ի դեպ, Մակրոնն ու կինը այցի շրջանակներում այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և եղևնի տնկել Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում։

Մեկնաբանություն
X