Ռոնալդուն մանրամասներ է ներկայացրել իր եւ Քեթրին Մայորգի ունեցած սեքսուալ հարաբերության մասին

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ, «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մանրամասնորեն ներկայացրել է իր եւ ամերիկուհի Քեթրին Մայորգի ունեցած սեքսուալ հարաբերությունը։

Հիշեցնենք, որ ամերիկուհին մեղադրում է աշխարհահռչակ ֆուտբոլիստին՝ իր հանդեպ գործադրած սեքսուալ ոտնձգության մեջ։ Football Leak կայքի հրապարակման համաձայն, որտեղ առկա են նաեւ Ռոնալդուի՝ սեքսուալ հարաբերությունների մասին ներկայացնող ցուցմունքը, ֆուտբոլիստը ասել է, որ Մայորգը իրեն բավական հասանելի է պահել սեքսուալ ակտի ժամանակ, թեեւ մի քանի անգամ ասել է, որ չանի դա։ Ցուցմունքի համաձայն սեքսուալ հարաբերությունը տեւել է 5-7 րոպե, որի ընթացքում Քեթրին Մայորգը չի գոռգոռացել կամ օգնություն կանչել, իսկ կատարվածից հետո էլ ֆուտբոլիստը ներողություն է խնդրել։

Մեկնաբանություն
X