Քանի մարդու դեմք կարող է հիշել մարդը

Գիտնականները պարզել են, որ մարդկային ուղեղը կարող է հիշել 5000 մարդու դեմք։ Այս մասին հայտնում է **Proceedings of the Royal Society ** հանդեսը, վկայակոչելով Յորքի համալսարանի հոգեբանների կատարած սումնասիրությունների արդյունքները։

Ըստ հրապարակված հոդվածի, 25 կամավորներ հետազոտության ընթացքում պարտավոր էին հիշել հնարավորինս շատ մարդկանց դեմքեր, որոնց հետ առնչվել էին կամ հանդիպել կյանքի ընթացքում, թեկուզ մեկ անգամ։

Ապա արդեն մեկ ժամվա ընթացքում նրանք պարտավոր էին հիշելու հայտնի մարդկանց դեմքերը՝ դերասանների, քաղաքական գործիչների, երաժիշտների եւ այլն։ Անունները հիշելը պարտադիր չէր։ Ամենից լավ մարդիկ դեմքերը հիշել են թեստի առաջին րոպեներին։

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդը ի զորու է հիշելու 1000-10 հազա մարդու դեմք, սակայն միջինը մարդկային հիշողությունը ի զորու է պահպանելու 5000 մարդու դեմք։ Հետազոտությունը չի պարզել, թե ինչու որոշ մարդիկ կարող են ավելի շատ մարդկային դեմքեր հիշել, իսկ որոշ մարդիկ՝ ոչ։ Բացի այդ, պարզվել է, որ 2 տոկոսը մարդկանց ունի դժվարություններ դեմքեր հիշելու հետ։

Մեկնաբանություն
X