Պարզվել է, թե ինչից է առաջանում աթերոսկլերոզը

Գիտնականները պարզել են, որ աթերոսկլերոզի ժամանակ խոլեստեինի կուտակումն առաջանում է ոչ թե լիպիդային փոխանակության խանգարման հետեւանքով, այլ բորբոքման։ Գիտական այս բացահայտումը կատարել են ռուս, ճապոնացի, գերմանացի եւ ամերիկացի գիտնականները համատեղ իրականացված հետազոտությունների արդյունքում։

Հետազոտության մասին ամփոփ զեկույցը հրապարակվել է Atherosclerosis եւ Current Pharmaceutical Design գիտական հանդեսներում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով միոկարդ ինֆարկտը, ինստուլտը եւ սրտի իշեմիկ հիվանդությունը մահվան հանգեցնող պատճառներ են, որոնք առաջանում են միեւնույն պրոցեսի հետեւանքով՝ արյունատար անոթների աթերոսկլերոտիկ քայքայման։

Լիպիդային՝ ճարպային կամ ճարպանման նյութերի եւ սպիտակուցային փոխանակության խանգարումների հետեւանքով արյունատար անոթներում սկսում են զարգանալ աթերոսկլերոտիկ գոյացություններ, որոնք ունեն լիպիդային միջուկ, ինչի կուտակումներն էլ կարող են բերել տրոմբի ձեւավորմանը, որը կարող է իր հերթին խցանել անոթը լիովին։

Հետազոտողները փորձել են հասկանալ թե ինչ կապ կա խոլեստերինի մեթաբոլիկ խանգարման եւ բորբոքման միջեւ եւ այստեղ էլ պարզել աթերոսկլերոզի պատճառները։

Մեկնաբանություն
X