ԱՄՆ-ում քաղաքագիտական համալսարանական հատուկ դասընթաց է ստեղծվել Դոնալդ Թրամփի մասին

Միացյալ Նահանգներում ուսանողները հատուկ համալսարանական դասընթաց կանցնեն, ուսումնասիրելու համար, թե որքան է ազդում ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդավարության, մամուլի ազատության վրա։ Դասընթացը մշակվել է Իլինոյս նահանգի Ուրբան Շամպեյն քաղաքի համալսարանում։

Ինչպես հայտնում է Politico հանդեսը, դասընթացը ստացել է «Թրամփագանդա՝ պատերազմ ընդդեմ փաստերի, մամուլի եւ ժողովրդավարության» անվանումը։ Դասընթացը հաշվարկված է ութ շաբաթվա համար եւ ժամանակագրորեն համընկնում է Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների հետ։

Սպասվում է, որ հենց այդ ժամանակ Թրամփի մեդիա ռեսուրսները սկսեն ամենից ակտիվ աշխատել։ Բացի այդ, նշված ժամանակահատվածում կլինեն նաեւ ամենից հուժկու հարվածներն ընդդեմ Թրամփի՝ հակառակ ճամբարի մեդիա ռեսուրսներից։

Դասընթացի ընթացքում ուսանողներին ներկայացվելու են Թրամփի վարչակազմի լրատվական-քարոզչական մանիպուլյացիայի հնարքները, «ֆեյք նյուզի» չարաշահումները Թրամփի բառապաշարում, ինչպես նաեւ Թրամփ-ԶԼՄ-ներ առճակատման հետեւանքները ամերիկյան մամուլի եւ դեմոկրատիայի վրա։

Մեկնաբանություն
X