Ուկրաինացիները Ռուսաստանին սկսել են ավելի լավ վերաբերվել, ռուսաստանցիները Ուկրաինային՝ ոչ

Ուկրաինայի քաղաքացիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ բավականին լավացել է, այն դեպքում, երբ ռուսաստանցիները Ուկրաինայի հանդեպ ունեն նկատելի բացասական վերաբերմունք։ Այս մասին տեղեկանում ենք **«Լեւադա» **կենտրոնի եւ Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից համատեղ կատարած ուսումնասիրությունից։

Ռուսաստանի հանդեպ իրենց ունեցած դրական վերաբերմունքի մասին են արտահայտվել ուկրաինացիների 48 տոկոսը, որից 10 տոկոսը շատ դրական են արտահայտվել Ռուսաստանի հանդեպ։ Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 37 տոկոս։ Ռուսաստանի հանդեպ բացասական են արտահայտվել հարցված ուկրաինացիների 32 տոկոսը։

Միաժամանակ Ուկրաինայի հանդեպ դրական են արտահայտվել հարցված ռուսաստանցիների 33 տոկոսը այն դեպքում, երբ անցյալ տարի այդ ցուցանիշը 32 տոկոս էր, իսկ բացասաբար են արտահայտվել հարցվածների 55 տոկոսը, այն դեպքում, երբ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 53 տոկոս։

Մեկնաբանություն
X