Ալեն Սիմոնյանը ծաղկեփունջ է ուղարկել Արմենուհի Կյուրեղյանին

Օրեր առաջ Աժ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ Ալեն Սիոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ՝ Արմեն Դուրյանի հաղորդման ժամանակ լուրջ բանավեճ էր ունեցել ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ։

Եթերում վեճն այնքան էր թեժացել, որ պատգամավորները միմյանց վիրավորել էին՝ տհաճ տպավորություն թողնելով հանդիսատեսի մոտ։

Քիչ առաջ տեղեկացանք, որ ՔՊ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը ծաղկեփունջ է ուղարկել տիկին Կյուրեղյանին՝ ի նշան ներողության։

Ուշագրավ է, որ այսօր «ախոյանները» կրկին հանդիպելու են 1.am-ի տաղավարում։ Նրանց հրավիրել են ուղիղ եթերի։

Մեկնաբանություն
X