Երեւանի քաղաքապետարանը հապճեպ ազատվել է «Հանրապետական»-ից

Երեւանի քաղաքապետարանը հեռացրել է նախկինում դեռ ավագանի հանդիսացող «Հանրապետական» խմբակցության վահանակը, քանի որ նրանց փոխարեն այնտեղ այժմ «նստելու» է «Լույս դաշինքը»։

Մինչդեռ քաղաքապետարանը չի հեռացրել նախորդ ընտրության ժամանակ ավագանիում մանդատ ունեցող «Երկիր Ծիրանի» խմբակցության ցուցատախտակը։ Փաստորեն, Տարոն Մարգարյանի հեռանալուց հետո աշխատակազմը որոշել է շուտափույթ ազատվել «Հանրապետական»-ը հիշեցնող վերջին ատրիբուդից, մինչդեռ նույն կերպ չի վարվել «Երկիր Ծիրանիի» հետ։

Նշենք, որ այսօր Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ։ Քաղաքապետի երդմնակալությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։ Նշենք նաեւ, որ քաղաքապետարանի ավագանու կազմում է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը եւ «Լույս» դաշինքը։

Լուսանկարները՝ Hraparak.am-ի

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X