Շրջելու եմ եւ հեծանիվով, եւ ավտոբուսով, եւ մետրոյով

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը շրջելու է երթուղայիններով, ավտոբուսներով և մետրոյով։ Այս մասին լրագողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը, ավագանու առաջին նիստից հետո․ «Ես շրջելու եմ և հեծանիվով, և ավտոբուսով, և երթուղայիններով, և մեքենայով, և մետրոյով»։

Ի դեպ, նա այսօրվա նիստին եկել էր առանց փողկապի։ Հայտնեց, որ այսուհետ աշխատանքի է գալու առանց փողկապի՝ չհաշված իհարկե պաշտոնական հանդիպումները։

Մեկնաբանություն
X