Երգիչ Մհերը հայր է դարձել

Երգիչ Մհերը որդի է ունեցել, երեխային անվանել են Անդրանիկ։ Նա ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկար, որում երեւում է նորածնի ձեռքը եւ նրա տվյալները։ Լուսանկարին կից Մհերը գրել է․

«10․10․2018, ես հայր եմ․․․Այսօր ծնվեց որդիս։ Այսօր Հայաստանում նոր քաղաքացի ծնվեց, եւ դա հրաշալի է։ Անդրանիկ Մհերի Մեսրոպյան։ Փառք Աստծո իմ ընտանիքի համար։ Աստված օրհնի բոլոր երեխաներին»։

Մեկնաբանություն
X