Չինաստանում բանվորի գլխի մեջ մեխ է հայտնաբերվել

Չինաստանի Հուբեյ նահանգում ցեմենտի ֆաբրիկայի բանվորներից մեկի գլխում մեխ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ տղամարդու մոտ ողջ շաբաթ նկատվել են գլխացավեր։ Հոկտեմբերի 5-ին, ուրբաթ օրը, նա չի դիմացել եւ դիմել է բժշկի։ Արյան ճնշումը եւ առողջական ընդհանուր վիճակի մյուս բնութագրիչները եղել են նորմայի սահմաններում։ Սակայն համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ տղամարդու գլխի մեջ 48 մմ երկարությամբ մեխ կա։ Տղամարդը չի կարողացել բացատրել, թե որտեղից իր գլխի մեջ մեխի առկայությունը։

Ուշագրավ է այն, որ տղամարդը ֆաբրիկայում աշխատում է որպես տեսահսկիչ սարքերի տեսուչ եւ մեխերի հետ որեւէ կապ չունի։ Տղամարդուն ուղեգրել են Ուհանի բուժկենտրոն, որտեղ նրան վիրահատելու են եւ հանելու գլխում առկա մեխը։

Մեկնաբանություն
X