Ինչ փոփոխություններ են սպասվում ԸՕ-ում (տեսանյութ)

Այսօր կառավարությունում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումը.

Փոփոխությունների նախագծով

 "✔" Սահմանվում է համամասնական ընտրակարգ, ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է:

 "✔" Նվազեցվում է ԱԺ անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար դառնալով 4%, դաշինքների համար 6% :

 "✔" Սահմանվում է ԱԺ անցնող նվազագույն ուժերի քանակը՝ 3-ի փոխարեն 4 ուժ:

 "✔" Նվազեցվում է ընտրական գրավը՝ 10 միլիոն դրամ գրավի փոխարեն, 7.5 միլիոն դրամ:

 "✔" Մոտ 150 հազար մարդ, որոնք վաղուց Հայաստանում չեն, ընտրողների ցուցակից ի վերջո դուրս կգան:

 "✔" Նախընտրական քարոզչության ընթացքում կավելանա անվճար եթերաժամանակը հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով:

 "✔" Կազմակերպվելու են հեռուստաբանավեճեր, դրանցից առնվազն մեկը՝ ցուցակների առաջին համարներով:

 "✔" Կանանց քվոտան է թե՛ ավելանում, թե՛ երաշխավորվում, որ կանանց նվազագույն քվոտան կապահովվի ԱԺ-ում:

Դեկտեմբերին ընտրությունների կայացման համար անհրաժեշտ է, որ ԱԺ-ն այս ամիս ընդունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

Մեկնաբանություն
X