Սիրիային ռուսական С-300 համակարգերը հատկացվել են անհատույց

Ռուսաստանը Սիրիային С-300 համակարգերը հատկացրել է անհատույց։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական շրջանակներում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Փոխանցված երեք դիվիզիոնից յուրաքանչյուրը պարունակում է ութ հարվածային համակարգ, ինչպես նաեւ ամեն մեկի համար ռազմական լրակազմ՝ բաղկացած 100 զենիթային կառավարելի հրթիռներից։

Հրապարակման մեջ նշվում է, որ Սիրիային փոխանցված համակարգերը նախկինում եղել են ռուսական ռազմաօդային ուժերի զորամասերից մեկի բալանսի մեջ, գործող բանակի զինանոցում եւ փոխարինվել են С-400 «Триумф» համակարգերով։ Միաժամանակ Սիրիային փոխանցված զենիթահրթիռային համակարգերը անցել են կապիտալ նորոգում եւ լիովին պիտանի են մարտական առաջադրանքներ կատարելու համար։

Մեկնաբանություն
X