Հայտնի է դարձել, թե ինչ են խոսելու Պուտինն ու Նեթանյահուն

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն բարձրաձայնել է այն թեմաները, որոնց շուրջ նա խոսելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, Նեթանյահուն խոսելու է Գոլանյան բարձունքների՝ Իսրայելի կողմից վերահսկվելու միջազգային ճանաչման մասին, քանի որ դա փաստ է եւ որքան անձամբ իր՝ որպես Իսրայելի վարչապետի, կարողությունները կներեն, ինքը կանի, որ այդպես շարունակվի։ Հակառակ պարագայում, ըստ Նեթանյահուի, Քիներետ լճի մոտ կհայտնվեն Իրանն ու «Հըզբոլլահ» խմբավորումը։ Բացի այդ Իսրայելի վարչապետը մտադիր է խոսելու նաեւ Իրան-Սիրիա ռազմական գործակցության մասին։ Նեթանյահուն չի բաց թողել առիթը՝ մեղադրելու համար Իրանին՝ Սիրիայում հակաիսրայելական գործունեություն ծավալելու մեջ։

Մեկնաբանություն
X