Ֆրանկոֆոնիայի անվճար տաղավարները․ լուսանկարներ

>

Ազատության հրապարակում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում տարբեր տաղավարներ են բացվել, նրանցից որոշները հաճախորդներին անվճար ծառայություններ են առաջարկում։ Քաղաքացիները կարող են համտեսել ֆրանսիական պանրի տեսակներ, արաբական սուրճ, դիտել 3D պատկերներ, պրոֆեսիոնալ լուսանկրաներ ունենալ անվճար։

Կան նաև վաճառակետեր, որտեղ քաղաքացիները կարող են գնել ֆրանկաֆոն երկրների խորհրդանիշներով շապիկներ, բիժուտերիա, պայուսակներ, ամսագրեր, գրքեր և այլն։ Մուտքը անվճար է և ազատ, քաղաքացիները միայն պարտավոր են մուտք գործել հատուկ անցակետերով՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Մեկնաբանություն
X