Ազնավուրի հրապարակը մարդաշատ էր, մարդիկ հուզված հետեւում էին հոգեհանգստի արարողությանը (լուսանկաներ)

>

Փարիզում ընթացող մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը զուգահեռաբար ցուցադրվում էր նաեւ Շառլ Ազնավուրի հրապարակի մեծ էկրանին, որտեղ ի թիվս բազմաթիվ քաղաքացիների եւ օտարերկրացիների, ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։ Քաղաքացիները շարունակում են Ազնավուրի հրապարակ գալ ծաղիկներով եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել մեծն հային։

Նշենք նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ինչպես նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում նույնպես մասնակցել են Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը: Հայկական պատվիրակության կազմում են նաեւ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Սոնա Ադամյան

Մեկնաբանություն
X