Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը՝ վաճառքում

Այսօրվանից Երեւանի բոլոր գրախանութներում ու գրքի վաճառքի կետերում կսկսվի գրող Աշոտ Աղաբաբյանի՝ ընթերցողի կողմից վաղուց սպասված «Թակարդ» վեպի վաճառքը:

Իսկ ժամը 14:00-19:00-ն հեղինակը կհյուրընկալվի «Բուկինիստի» գլխամասային գրախանութում (Մաշտոցի 20), որտեղից ընթերցողները կարող են «Թակարդ» գիրքը ձեռք բերել հեղինակի մակագրությամբ:

«Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը, հասկանալի պատճառով, չի գրվում մամուլում, նա չի երեւում հեռուստաէկրաններին: Նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:

Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսն այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություններն ու դրամատիկ կյանքի պատմությունն են վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Գրող Աշոտ Աղաբաբյանն ընթերցողին հայտնի է հանրահայտ «Ռեզիդենտը» եւ «Մենակը» բեսթսելլեր համարվող վեպերով, որոնք վերահրատարակվել են յոթ անգամ, թարգմանվել ռուսերեն, պարսկերեն, անգլերեն:

Մեկնաբանություն
X