Նաիրայի մոտ մի բան նկատեցի, որ առաջ չէի նկատել․․․

Ամենաուժեղ կինն անգամ փխրուն է։ Կողքից այլ բան է թվում։ Այդ մասին խոստովանել են կանայք, ովքեր հայտնի են երկաթե ամրությամբ։ Իզուր չէ, որ կնոջն անվանում են թույլ սեռ։ Իզուր չէ, որ մեր մեծերը կնոջը վիրավորող տղամարդկանց թույլ են համարում, տղամարդկային վեհության աստիճաններից ընկած։

Նաիրա Զոհրաբյանին ևս պատկերացնում ենք որպես ուժեղ, ոչ մի բանից չընկրկող կին։ Ու շատ քննադադատություններ հենց դրան էին ուղղված։ Ընտրություններից հետո, երբ արդյունքներն իմացա, առաջինը մտածեցի՝ ծանր կտանի։ Ծանր կտանի, որովհետև նրա համար անսպասելի կլինեն արդյունքները։ Ինչ խոսք, չթաքցնենք, անգամ հաղթող կողմի համար էր դա անսպասելի։

ԲՀԿ-ի համար արդյունքներն անսպասելի էին, որովհետև հաշվի չէր առնվել ընտրության քաղաքական կողմը, հաշվի չէր առնվել այն հանգամանքը, որ հեղափոխություն- հակահեղափոխությունն իր գործը արեց, սև ու սպիտակը իր գործը արեց․․․

Ինչևէ, արդյունքներից հետո մեր կայքն արձագանքեց՝ Նաիրա Զոհրաբյանը փակել է իր ֆեյսբուքյան էջը։ Այդպես էլ պետք է լիներ,- մտածեցի։ Ի վերջո կին է։ Ի վերջո գուցե թուլության պահին մի բան գրեր ու ընկներ «հաղթողների ճանկը»։ Ասեմ, որ աշխարհում հաղթող կողմը երբեք չի չարանում, հանգստանում ու ամեն ինչ «օքեյ է թվում»։ Մեր մոտ ուրիշ է։ Դա էլ իր բացատրությունն ունի, բայց դրա մասին չեմ խոսի։

Այլ այն․․․ որ կինը փխրուն էակ է։ Բայց ուժեղ կանայք անմիջապես ուժ են գտնում իրենց մեջ ու վերստին շարունակում իրենց գործը, ասես ոչինչ էլ չի եղել․․․ Այդպես վարվեց նաև Նաիրան։

Այսօր արդեն Նաիրայի ֆեյսբուքի էջը բաց էր։ Խոստովանենք, մենք էլ ամեն փոքրիկ բանից մերը էջը փակել, հետո բացել ենք․․․

Քարոզարշավի ժամանակ Նաիրայի մոտ մի բան նկատեցի, որ առաջ չէի նկատել։ Դա նրա ժպիտն էր։ Առաջ դա չէի նկատել։ Որտե՞ղ էր կորել այդ լավ ժպիտը։ Երբ ժպտում էր, մտածում էի՝ մի՞թե սա նույն Նաիրան է։ Կուզեի նույն ժպիտը միշտ ուղեկցեր նրան։ Քաղաքականությունն ու դավաճանությունը շատ մոտ են իրար։ Չպետք է զարմանալ քաղաքականության «տված խաղերով»։ Ընդունել այնպես, եթե անբաժան ես ուզում մնալ, ինչպես կա․․․ Վաղը կժպտա քեզ, երբ հասկանա, որ ուշադրություն չես դարձնում «իր խաղերին»։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X