Արմավիր-Երևան երթուղին կսպասարկվի նոր միկրոավտոբուսներով․ փոխնախարար

Արմավիր-Երևան երթուղին կսպասսրկվի նոր միկրոավտոբուսներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյան․

«Ինչպես տեղյակ եք, երեկ երեկոյան Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում՝ կայանելով մեքենաները Կառավարության շենքի դիմաց:

Այսօր սկսվել էին բանակցություններ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի միջև:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի ցանկությունն էր, որ բոլոր մեքենաները շահագործվեն ավտոբուսային երթուղում, որը հետագայում կկաշկանդեր միասնական երթուղային ցանցի կազմավորմանը:

Քիչ առաջ ձեռք բերվեց պայմանավորվածություն «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ՝ որպես փոխզիջում, ըստ որի նոր մեքենաների փոխարինումն կիրականացվի միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցներն իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից և վաղը կպատրաստենք հրաման՝ նոր մեքենաների շահագործման համար:

Իսկ այժմ Կառավարության շենքի դիմացից դուրս կբերվեն կայանված մեքենաները:

Ուրախ ենք նոր տրանսպորտային միջոցների ներգրավվմանը Երևան-Արմավիր երթուղիում, որը հանրությանը կապահովի ապահով և հարմարավետ փոխադրումներ»:

Մեկնաբանություն
X