Ուկրաինան եւ ԱՄՆ-ն կքննարկեն ռուսական էներգանախագծերին հակազդելու հարցը

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը եւ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են ռուսների կողմից նախաձեռնված այն էներգանախագծերի հակազդման հարցը, որը միտված է վախեցնելու Ուկրաինային։ Այս մասին հայտնում է UNIAN լրատվական գործակալությունը։

«Սալիվանը եւ Կլիմկինը ՄԱԿ ԳՎ շրջանակներում հանդիպելով, քննարկել են խնդիրների լայն շրջանակ, ներառյալ նաեւ այն համատեղ ջանքերը, որոնք անհրաժեշտ են գործադրել ռուսական էներգանախագծերին հակազդելու համար»,- ասված է Պետդեպի հայտարարության մեջ։

Մեկնաբանություն
X