Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիրը կարեւոր է․ Սինդձո Աբե

Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումը կարեւոր է Ասիայում ընդհանուր խաղաղության եւ զարգացման համար լավ հիմք կհանդիսանա։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Նա նկատել է, որ Ռուսաստանն ու Ճապոնիան ներկայումս փորձում են լուծել այն խնդիրը, որը արդեն 70 տարեկան է։ Վարչապետ Աբեն ընդգծել է, որ հաշտության պայմանագրի ստորագրումն անհրաժեշտություն է եւ այս մտայնությամբ էլ ինքը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Շնորհիվ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագրի, Հյուսիս-Արեւելյան Ասիան կստանա ավելի հզոր եւ ամուր անկյունաքար խաղաղության եւ զարգացման համար»,- ասել է Ճապոնիայի վարչապետը։

Մեկնաբանություն
X