ԱԺ-ն ցրելու իրավական նախադրյալներ, սահմանադրական հիմքեր առկա չեն․ պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Զուտ անհատական կարծիք․․․ Խնդրում եմ ծայրահեղականներն ու սադրիչները չարձագանքեն․․․ Փաստորեն, վարչապետի թիմն արդեն անթաքույց չի էլ հերքում, որ Երևանի ավագանու ընտրությունն իրենց համար ոչ թե Երևանի զարգացման և երևանցուն հուզող հարցերի կարգավորման, այլ «հեղափոխության» արդյունքների կապիտալացման և հեղափոխական կառավարության վստահության հանրաքվեի խնդիրն էր լուծում․․․ Բա ԱԺ հարկադիր լուծարումն ինչ՞ խնդիր է լուծում․․․ Լուծարում են այն, ինչն այլևս պիտանի չէ, չի ծառայում իր նպատակին․․․ Մի կողմ թողնենք այն, որ ներկա պայմաններում ԱԺ-ն ցրելու իրավական նախադրյալներ, այդ թվում՝ նաև՝ սահմանադրական հիմքեր առկա չեն․․․

Բայց, ո՞վ կարող է նշել գեթ մեկ հիմնավոր պատճառ՝ ԱԺ-ն ցրելու համար։ Այդ ինչ՞է անում գործող կառավարությունը՝ Հայաստանում կյանքը բարելավելու ուղղությամբ, որին խանգարում է Ազգային ժողովը։ Ով՞ կարող է մատնանշել կառավարության կողմից ներկայացված մի նախաձեռնություն, որը տապալվել է Ազգային ժողովում․․․ Ոչ ոք, քանի որ չկա այդպիսի դեպք․․․ Ու շատ հետաքրքիր է,թե ովքեր են գալիք օրենսդիրները, և ինչով՞ են նրանք գերազանցելու ներկաներին․․․ Թեման շատ ծավալուն է, և մնացած նկատառումներս կարտահայտեմ ավելի ուշ․․․»։

Մեկնաբանություն
X