«Ինստագրամի» հիմնադիրները հեռանում են

«Ինստագրամ» սոցկայքի հիմնադիր Քեյվին Սիստրոմը եւ գլխավոր տեխնիկական տնօրեն Մայքլ Կրիգերը հրաժարական են տվել իրենց զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին գրում է NYT-ը։ Պատճառը «Ֆեյսբուքի» ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ ունեցած տարաձայնություններն են։

Հրապարակման մեջ նշվում է, որ ո'չ Սիստորմը, ե'ւ ոչ Կրիգերը չեն բացատրել իրենք կայացրած որոշումը, այլ միայն ասել են, որ հրաժարականի հաստատումից հետո արձակուրդ են վերցնելու։ Նշենք, որ ամենայն հավանականությամբ այս հրաժարականից հետո «Ինստագրամը» ավելի կինտեգրվի «Ֆեյսբուքին» եւ լրիվ կկորցնի իր անկախությունը։

Մեկնաբանություն
X