«Իմ քայլը» դեռ չի որոշել՝ ովքեր են լինելու փոխքաղաքապետերը

Անցյալում է արդեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական արդյունքները, ըստ որոնց՝ բացարձակ առաջատար է «Իմ քայլը» դաշինքը, որը ստացել է ընտրողների 81,06 տոկոսը։ Այսպիսով, առանց ավագանու անդամների քվեարկության, իրավունքի ուժով դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը դառնում է Երեւանի քաղաքապետ։

Իսկ թե՞ 169 հոգուց բաղկացած ընտրական ցուցակում ովքե՞ր են լինելու փոխքաղաքապետերը, քաղաքապետարանի վարչությունների աշխատակիցները, փորձեցիք ճշտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը մեզ փոխանցեց, որ այդ թեմայով որեւէ քննարկում իրենք դեռ չեն ունեցել․ «Մոտ օրերս քննարկում կլինի, միչեւ հոկտեմբերի 10-ը նիստը կլինի»։

Ցուցակի երկրորդ համար Սրբուհի Ղազարյանից հետաքրքվեցինք՝ որպես երկրորդ համար իրեն առաջարկվե՞լ է փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնել, նա տվեց բացասական պատասխան․ «Առաջարկություն չի եղել, ես որոշել եմ մնալ պարզապես ավագանու անդամ, համատեղել ներկայիս աշխատանքի հետ»։

Նշենք, որ Սրբուհի Ղազարյանը այժմ աշխատում է կառավարությունում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։

Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանում ավագանու անդամներ է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լույս» դաշինքը

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X