Ովքե՞ր են ՀՖՖ փոխնախագահները

Սեպտեմբերի 22-ին Ավանի ֆուտբոլի Ակադեմիայում կայացած ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովի և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովի ընթացքում նաև կայացավ ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները, ՀՖՖ նախագահ ընտրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այժմ հայտնի է նաև փոխնախագահների անունները։ Մենք գրել էինք, որ առաջին փոխնախագահի պաշտոնին, որպես ամենահավանական թեկնածուի, շրջանառվում էր Ռուբեն Հայրապետյանի խորհրդական Արմեն Նիկողոսյանի անունը, սակայն այդ պաշտոնին նշանակվել է սպորտային մեկնաբան Արմեն Մելիքբեկյանը, իսկ Արմեն Նիկողոսյանը նշանակվել է փոխնախագահ։

Արմեն Մելիքբեկյանը 1997-2002թթ. սովորել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ 2002-2005թթ՝ նույն համալսարանի ասպիրանտուրայում։

2005-2010թթ․ նույն համալսարանում դասավանդել է արտասահմանյան գրականություն։

1999-2000թթ․ աշխատել է Հանրային հեռուստատեսությունում որպես մարզական լրագրող, 2001-2002թթ․՝ dailyfootball.com և dailysoccer.com կայքերում որպես լրագրող և խմբագիր։ 2003թ․ համահիմնադրել և խմբագրել է footballtoday.ru կայքը։

2003-2013թթ․՝ մարզական վերլուծաբան Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, 2013-2016թթ․՝ «Արմենիա» հեռուստատեսությունում։ 2005-2008թթ․ աշխատել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում՝ փոխտնօրենի պաշտոնում 2006-2015թթ․ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ։ 2006-2009թթ․ աշխատել է «Մեդիա Սթայլ» հոլդինգի՝ «90 րոպե», «Բիզնես կլաս» պարբերականներում, 2008-ին համահիմնադրել է Tert.am կայքը, որի աշխատանքների համակարգողն է եղել մինչև 2009-ի դեկտեմբեր։ 2010 թվականին համահիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, որի կողմից գործարկվող Epress.am կայքում աշխատում է որպես լրագրող և խմբագիր։ Բացի վերոնշվածից նաև հայտնի է, որ Մելիքբեկյանը նույնպես ծնվել է Իջևանում և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից է եղել, իսկ համաժողովրդական շարժման օրերին նրան պարբերաբար կարելի էր տեսնել հանրահավաքներին, այլ կերպ ասած՝ «հին ընդդիմադիր» է։

Փոխնախագահ Արմեն Նիկոզոսյանն էլ 1978-1983 թթ. Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ ճարտարապետա-շինարարական ֆակուլտետում, ստացել ինժեներ-շինարարի որակավորում: 1996-1997թթ.՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական բաժնում անցել է որակավորման դասընթացներ:1983 թ. - 1986 թ. Աշխատել է ՀԽՍՀ կենցաղսպասարկման նախարարության նախագծակոնստրուկտորային ինստիտուտում որպես ինժեներ: 1986 թ. –.1987 թ. ՀԽՍՀ կառավարությանը առընթեր բնակշին գլխավոր վարչություն՝ ինժեներ: 1987 թ. - 1989 թ. «Վոլնա» գիտարտադրական միավորման Երևանի մասնաճյուղ, առաջատար ինժեներ, կապիտալ շինարարության բաժնի պետ, 1988 թ. –ից՝ գլխավոր տնօրենի տեղակալ: 1989 թ. –1990 թ. Երևանի ռետինոտեխնիկական գործարան, կապիտալ շինարարության բաժնի պետ: 1990 թ. –1994 թ. «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիր, փոխտնօրեն: 1995 թ. - 1996թ. «Հայկենցաղսպասարկում» արտադրական միավորում, գլխավոր տնօրենի տեղակալ: 1996 թ. –1997 թ. ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարություն, նախարարի խորհրդական: 1997 թ. –1998 թ. Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն, պետի տեղակալ:

2000 թ. «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» ՊՓԲԸ, տնօրեն: 2000 թ. –2008 թ. Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարության ևսպորտի վարչություն, գլխավոր մասնագետ, 29.01.2002 թ-ից՝ պետի տեղակալ: 2017 թ. նոյեմբերից ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական՞։ 1999 -2017թթ.- «Հայկական Ժամանակ» օրաթերթի մարզական լրագրող, 2007-2010թթ - «90 րոպե» ֆուտբոլային շաբաթաթերթի գլխավոր խմբագիր: 2010-2013թթ.-Հ 1 հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» ֆուտբոլային հաղորդման համահեղինակ, վարող, 2013-2016թթ.- «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» ֆուտբոլային հաղորդման համահեղինակ, վարող 2015-2018թթ.- Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի գործադիր տնօրեն։

Մեկնաբանություն
X