Էդ կռված տղաների հիվանդանոցի հարցեր կան, հազար ու մի ծախս կա, Արամ Սարգսյանը ինչպես է լուծելու․ Ռուստամ Գասպարյան

Ազատամարտիկների շրջանում կրկին խժդժություններ են ԵԿՄ նախագահի թեկնածության շուրջ։ Նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ վարչությունում ընտրությունը կարծես կանգ էր առել սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի վրա եւ սեպտեմբերի վերջ նախատեսվում էր արտահերթ համագումար, որի ժամանակ կընտրեին նաեւ ԵԿՄ նոր ղեկավար, սակայն ինչպես երեւում է ուրբաթը շաբաթից շուտ է եկել։ Նախօրեին ներկա եւ նախկին մի խումբ երկրապահներ ժողով են արել, որին հրավիրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակից, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին ու «պարտադրել» ստանձնել ԵԿՄ նախագահությունը։

Հավաքին մասնակից «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը մեր լրագրողի հետ զրույցում իրենց ընտրությունը հիմնավորել է հետեւյալ կերպ․«Եթե պետք է Արամ Սարգսյանը լինի, ապա ավելի ճիշտ է, որ Սասուն Միքայելյանը դառնա կառույցի ղեկավար։ Էդ կռված տղաների հիվանդանոցի հարցեր կան, հազար ու մի ծախս կա, Արամ Սարգսյանը ինչպես է լուծելու։ Ինքը համաձայնել է դառնալ ԵԿՄ նախագահ, որպեսզի կառույցն օգտագործի իր կուսակցությունը պահելուն, իսկ Սասուն Միքայելյանը դա չի անի»։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ Սասուն Միքայելյանի թեկնածությունը ասպարեզ է բերվել իշխանությունների նախաձեռնությամբ , քանի որ արդեն հայտնի է, որ Արամ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճանապարհները բաժանվել են։

Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի վաղվա տպագիր համարում

Մեկնաբանություն
X