Ֆրանսիան ռազմանավ կվաճառի Ադրբեջանին

Սպառազինությունների միջազգային ADEX 2018 ցուցահանդեսին, որ անցնում է Բաքվում, մասնակցում է նաեւ Ֆրանսիան: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները, Բաքուն բանակցություններ է վարում ֆրանսիական NAVAL GROUP ընկերության հետ, որպեսզի ձեռք բերի ռազմանավեր:

Ըստ տեղեկությունների, խոսքը OPV հածանավի մասին է, որը 90 մետր երկարություն ունի եւ կարող է ոչ միայն պարեկություն անել, այլեւ կատարել որոնողական աշխատանքներ եւ հումանիտար խնդիրներ լուծել: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բայց այդպիսով կարող է դառնալ Ադրբեջանին սպառազինություններ վաճառող հաջորդ երկիրը:

Մեկնաբանություն
X